Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելի իշխանություններն ազատ են արձակել 71 պաղեստինցիների

Իսրայելի իշխանություններն ազատ են արձակել 71 պաղեստինցիների
Մերձավոր Արևելք
18:13, 08 февраль 2024
Իսրայելի իշխանություններն ազատ են արձակել Գազայի հատվածում ցամաքային ռազմական գործողության ընթացքում ձերբակալված 71 պաղեստինցիների՝ այդ թվում 19 կնոջ։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը՝ հղում անելով Գազայի իշխանություններին։

Թե ինչ պայմանավորվածության շրջանակներում է տեղի ունեցել ձերբակալվածների ազատ արձակումը, չի հաղորդվում։
Իսրայելը և պաղեստինյան «Համաս» խմբավորումը, որը ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ճանաչվել է ահաբեկչական խմբավորում, բանակցություններ են վարում զինադադարի և իսրայելցի պատանդների վերադարձի շուրջ, որոնք ջիհադիստների կողմից գերեվարվել են անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում հարձակման ժամանակ:

Reuters-ը, վկայակոչելով Գազայի հատվածում հրադադարի ծրագիրը, որն առաջարկել էին «Համաս»-ի ներկայացուցիչները, նշում է, որ այն բաղկացած է երեք փուլից՝ իսրայելական պատանդների փոխանակում իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի գերիների հետ, Գազայի հատվածի վերականգնում և իսրայելական զորքերի դուրսբերում, ինչպես նաև դիակների փոխանակում:

Պաղեստինցիները նաև առաջարկում են դադարեցնել ռազմական գործողությունները առնվազն չորսուկես ամսով։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է «Համաս»-ի առաջարկած ծրագիրը։ Նեթանյահուն ևս մեկ անգամ ասել է, որ Գազայում մարտերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ջիհադական խմբավորումն ամբողջությամբ չի ոչնչացվել։

Աղբյուրը` «Ազատություն» ռադիոկայանի