Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԱԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ուղիղ տեքստով խոստովանել է, որ Արցախում տեղի ունեցողն ու Երևանում հեղաշրջման կոչերը ռուս-ադրբեջանական համատեղ օպերացիա են

ՌԴ ԱԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ուղիղ տեքստով խոստովանել է, որ Արցախում տեղի ունեցողն ու Երևանում հեղաշրջման կոչերը ռուս-ադրբեջանական համատեղ օպերացիա են
Ռուսաստան
17:07, 19 сентябрь 2023
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Լեռնային Ղարաբաղում սրված իրավիճակի ֆոնին իր «եղբայրական երկրի գործընկերոջը» հիշեցրել է ՆԱՏՕ-ի հետ «սիրախաղերի» և նրա կնոջ «ցուցադրական ուղևորության» մասին Ռուսաստանի «թշնամիների մոտ»։

Իր Telegram-ի ալիքում գրառման մեջ Մեդվեդևը պատմել է, թե ինչպես է այդ գործընկերը մի անգամ իրեն ասել. «Դե, ես ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»:

«Ես պատասխանել եմ՝ ինչ պետք է. «Կդատենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործերով»։ Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց տեղում։ Հետո որոշեց Ռուսաստանի վրա բարդել  իր ապաշնորհ պարտության պատասխանատվությունը։ Հետո նա հրաժարվեց իր երկրի մի մասից։ Այնուհետև նա որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա կինը ցուցադրաբար թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ»,- գրել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։ Եվ եզրակացրել է. «Գուշակեք, թե ինչ ճակատագիր է սպասում նրան»: