Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պաշտոնական Երևանին առաջիկայում կտրվի ծավալուն պատասխան՝ մի շարք հայտարարությունների առնչությամբ». Զախարովա

«Պաշտոնական Երևանին առաջիկայում կտրվի ծավալուն պատասխան՝ մի շարք հայտարարությունների առնչությամբ». Զախարովա
Ռուսաստան
16:16, 25 сентябрь 2023
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական Երևանի համար պատրաստում է ծավալուն պատասխան՝ մի շարք հայտարարությունների առնչությամբ։ Այս մասին «Ռոսիա 24»-ի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Մոսկվան ուշադրություն է հրավիրել մի շարք հայտարարությունների վրա, որոնք իրականությանը չեն համապատասխանում և հակասում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որոնք արվել են ինչպես Հայաստանի վարչապետի, այնպես էլ Երևանի պաշտոնական ներկայացուցիչների կողմից»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ առաջիկայում սրան կտրվի ծավալուն պատասխան։