Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոսավիացիան նախազգուշացրել է չթռչել Եգիպտոս. ռուսական 27 ինքնաթիռների սպառնում է կալանք

Ռոսավիացիան նախազգուշացրել է չթռչել Եգիպտոս. ռուսական 27 ինքնաթիռների սպառնում է կալանք
Ռուսաստան
16:24, 16 январь 2024
Ռոսավիացիան «Աերոֆլոտ» և «Ռոսիա» ավիաընկերություններին խնդրել է չթռչել Եգիպտոս. 27 ինքնաթիների սպառնում է կալանք, գրում է «Իզվեստիա»-ն։

Մասնավորապես, «Աերոֆլոտ»-ին խորհուրդ չի տրվում Արաբական Հանրապետություն թռչել տասը Airbus A320, չորս A321, մեկ A350 և ինը Boeing 777-300ER, իսկ «Ռոսիա»-ին՝  երեք Boeing 737-800 ինքնաթիռներով:

Պարբերականի աղբյուրի խոսքով՝ ավիացիոն ոլորտը կարգավորող մարմինը նախազգուշացումներ է ուղարկել Եգիպտոսի օդանավակայաններում ինքնաթիռների կալանքի ռիսկի մասին. տեղեկատվությունը ստացել են փակ ուղիներով։ Ներկայումս ավիաընկերություններն այդ օդանավերով չեն թռչում արաբական երկիր, հավելել է աղբյուրը։ «Աերոֆլոտ»-ի կայքի տվյալներով՝ ավիաընկերությունը չվերթներ է իրականացնում դեպի Եգիպտոս Airbus A320 neo-ով: