Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ պայմանավորվածություններում. Լավրով

«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ պայմանավորվածություններում. Լավրով
Ռուսաստան
13:47, 18 январь 2024
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում երբեք խոսք չի եղել «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։

«Իսկապես, վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց հրապարակային մեկնաբանություններում անդրադարձել են Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապեր հաստատելու թեմային։ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի գնացել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել նախագահ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի կողմից»,- ասաց նա։ 

Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեջ, որը դադարեցրել է պատերազմը, ասվել է, որ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվելու են։ Միաժամանակ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը երկու ուղղություններով, իսկ այդ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։

«Սա մեջբերում է այն փաստաթղթից, որը եռակողմ ձևաչափով ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին»,- ասել է Լավրովը։