Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը օրենք է ստորագրել գույքի բռնագրավման մասին՝ «ՌԴ բանակը վարկաբեկելու համար»

Պուտինը օրենք է ստորագրել գույքի բռնագրավման մասին՝ «ՌԴ բանակը վարկաբեկելու համար»
Ռուսաստան
11:48, 14 февраль 2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել գույքի բռնագրավման մասին Ռուսաստանի զինված ուժերի մասին կեղծիքներ տարածելու համար։ Համապատասխան փաստաթուղթը փետրվարի 14-ին հայտնվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
 
Դրամական միջոցների կամ գույքի բռնագրավում կարող է կատարվել ռուսական պետության անվտանգության դեմ ուղղված գործողությունների, հրապարակային վիրավորանքների և բանակը վարկաբեկելու համար, ասվում է փաստաթղթում։