Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արևմուտքն ուզում է «ցնցել» Ադրբեջանն ու Հայաստանը. Պատրուշև

Արևմուտքն ուզում է «ցնցել» Ադրբեջանն ու Հայաստանը. Պատրուշև
Ռուսաստան
11:03, 16 февраль 2024
Արևմուտքը «ձգտում է ցնցել իրավիճակը Հարավային Կովկասում և խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը», հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«Տեսնում ենք նաև արևմտյանների ձգտումը՝ ցնցելու իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև խանգարելու հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչը հանգեցրել է իրավիճակի սրմանը այս տարածաշրջաններում»,- ասել է Պատրուշևը՝ ելույթ ունենալով Բիշքեկում Աֆղանստանի հարցերով անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը։ 

Նա նաև կարծում է, որ Արևմուտքը, իր գերիշխանությունը պահպանելու համար, քաոս է ուզում ստեղծել աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Մասնավորապես, Կենտրոնական Ասիայում անկայունության խոշոր օջախ ստեղծելու սպառնալիք կա։