Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանում Վլադիմիր-Պուտին է ծնվել

Ռուսաստանում Վլադիմիր-Պուտին է ծնվել
Ռուսաստան
12:31, 16 февраль 2024
Ռուսաստանի Նիժնևարտովսկ քաղաքում ընտանիքը նորածին տղային անվանակոչել է ՌԴ նախագահի պատվին։ Այս մասին հայտնում է NV86.ru պորտալը։

Վլադիմիր-Պուտին Գոշգարովիչը ծնվել է 2024 թվականի փետրվարի 9-ին։ Ծնողները ընտրել են այս անունը, երբ իմացել են, որ տղա է ծնվելու։

«Որոշեցի որդուս այնպիսի անուն տալ, որ երբեք չմոռանա մեր նախագահին, որը շատ բան է արել մեր երկրի համար»,- ասել է նորածնի հայրը։