Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանում մոբիլիզացիայի երկրորդ ալիք չի լինի. Պուտին

Ռուսաստանում մոբիլիզացիայի երկրորդ ալիք չի լինի. Պուտին
Ռուսաստան
15:15, 14 декабрь 2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում մոբիլիզացիայի երկրորդ ալիք չի լինի:

«Ինչո՞ւ մոբիլիզացիա: Նման կարիք չկա»,- տարեվերջյան արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում ասել է նա։

ՌԴ նախագահի խոսքով՝ ներկայումս Ուկրաինայում պատերազմի մեջ է գտնվում 244 հազար զինվորական։ Բացի դրանից, ևս 486 հազար կամավոր պայմանագիր է կնքել ՌԴ պաշտպանության նախարարության հետ։