Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էմիրությունների բանկերը սկսել են փակել ռուսների հաշիվները. «Վեդոմոստի»

Էմիրությունների բանկերը սկսել են փակել ռուսների հաշիվները. «Վեդոմոստի»
Ռուսաստան
13:49, 19 февраль 2024
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բանկերը չեն ընդունում Ռուսաստանից վճարումները և գումարներ չեն ուղարկում հակառակ ուղղությամբ, գրում է «Վեդոմոստին»՝ հղում անելով երկրում աշխատող գործարարներին և «Բիզնես Ռուսաստան» ասոցիացիայի ներկայացուցչին։ Բանկերը փակում են ՌԴ քաղաքացիություն ունեցող հաճախորդների հաշիվները, այդ թվում, ըստ պարբերականի զրուցակիցների, «ոչ թափանցիկ պատճառներով»։

Բանկերը սկսել են խստացնել իրենց քաղաքականությունը ՌԴ քաղաքացիություն ունեցող հաճախորդների նկատմամբ 2023 թվականի աշնանը։ Այդ ժամանակ վարկային կազմակերպությունները դադարել են վճարումներ ընդունել Ռուսաստանից։ Վճարումների շղթան ստիպված էր ավելացնել Հոնկոնգի բանկը, սակայն 2024 թվականի փետրվարից այն նույնպես հրաժարվել է համագործակցությունից՝ վճարումները այժմ իրականացվում են կրիպտոարժույթով։

«Վեդոմոստին» նշում է, որ ԱՄԷ բանկերը սահմանափակումներ են մտցրել ռուս հաճախորդների համար նախքան ԱՄՆ-ի կողմից կրկնակի պատժամիջոցների մասին 2023 թվականի դեկտեմբերին հայտարարելը։