Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի Կենտրոնական բանկը վեց ամսով երկարացրել է արտարժույթի դուրսբերման սահմանափակումները

Ռուսաստանի Կենտրոնական բանկը վեց ամսով երկարացրել է արտարժույթի դուրսբերման սահմանափակումները
Տարածաշրջան
14:36, 01 август 2022
Ռուսաստանի Բանկը երկարացրել է արտարժույթով կանխիկացման սահմանափակումները մինչև 2023 թվականի մարտի 9-ը։ Միաժամանակ պահպանվում է արտարժութային հաշվից կամ 10 000 ԱՄՆ դոլարի կամ եվրոյի չափով ավանդի դուրսբերման գործող սահմանաչափը, տեղեկացնում է BBC-ն։

Այս կանոնը վերաբերում է միայն այն գումարներին, որոնք հաշվին եւ կամ ավանդ են ստացվել մինչև 2022 թվականի մարտի 9-ը։ Այս ամսաթվից ուշ հաշվի վրա ստացված միջոցները կամ ավանդը Կենտրոնական բանկն առաջարկում է դուրս բերել ռուբլով, դուրսբերման օրվա շուկայական փոխարժեքով:
Արտարժույթի գնման գործող սահմանափակումը նույնպես ուժի մեջ է մինչև հաջորդ տարի։ Բանկերը կարող են վաճառել միայն ԱՄՆ դոլար և եվրո, որոնք մուտքագրվել են իրենց հաշիվներին 2022 թվականի ապրիլի 9-ից հետո։ Բանկերը կարող են վաճառել այլ արտարժույթներ առանց սահմանափակումների:

Ռուսական ընկերությունների համար ճանապարհածախսի սահմանափակումները երկարացվել են մինչև 2023 թվականի մարտի 9-ը։ Իրավաբանական անձը կարող է ծախսել ոչ ավելի, քան 5 հազար ԱՄՆ դոլար կամ ոչ ավելի, քան այս գումարի համարժեքը եվրոյով, ֆունտ ստեռլինգով կամ ճապոնական իենով։ Ոչ ռեզիդենտ ընկերություններին կանխիկ գումար չի տրվում ԱՄՆ դոլարով, եվրոյով, ֆունտ ստեռլինգով և ճապոնական իենով, մնացած արժույթների նկատմամբ սահմանափակումներ չկան: