Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Նավալնիի սպանության կապակցությամբ. հարցականի տակ է դրվել Պուտինի լեգիտիմությունը

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Նավալնիի սպանության կապակցությամբ. հարցականի տակ է դրվել Պուտինի լեգիտիմությունը
Ռուսաստան
17:18, 29 февраль 2024
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որի տեքստում ուղղակիորեն ասվում է, որ Ալեքսեյ Նավալնին սպանվել է, իսկ նրա սպանության պատասխանատվությունը կրում են Ռուսաստանի իշխանություններն ու անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Բանաձևին կողմ է քվեարկել 506 եվրախորհրդարանական, դեմ է քվեարկել 9-ը, ևս 32-ը ձեռնպահ է մնացել:
«Ռուսաստանի կառավարությունը և անձամբ Վլադիմիր Պուտինը կրում են քրեական և քաղաքական պատասխանատվություն իրենց գլխավոր մրցակից Ալեքսեյ Նավալնիի սպանության համար, և նման հանգամանքներում հիմքեր կան բարձրացնելու Վլադիմիր Պուտինի լեգիտիմության հարցը»,- ասվում է փաստաթղթում։

Եվրախորհրդարանը պահանջում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Ռուսաստանի բոլոր քաղբանտարկյալներին։