Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն Նավալնիի անվամբ կկոչի մարդու իրավունքների հարցերով պատժամիջոցային ռեժիմը

ԵՄ-ն Նավալնիի անվամբ կկոչի մարդու իրավունքների հարցերով պատժամիջոցային ռեժիմը
Աշխարհ
17:31, 19 февраль 2024
Եվրամիությունը մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցների ռեժիմը կկոչի քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի անունով։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ 

Բորելը նաև վստահություն է հայտնել, որ Նավալնիի մահվան համար պատասխանատություն է կրում անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Միաժամանակ նա խոստովանել է, որ Արևմուտքի համար դժվար կլինի Պուտինին պատասխանատվության ենթարկելու նոր միջոցներ գտնել, և կոչ է արել աջակցել Ռուսաստանում ընդդիմությանը։ 

Բորելը նաև հայտարարել է, որ փետրվարի 19-ին ԵՄ երկրների ԱԳ նախարարները և ինքը կհանդիպեն Նավալնիի տիկնոջ՝ Յուլյայի հետ։ Այդ կերպ, նրա խոսքով, Եվրամիությունը «աջակցության ուժեղ ազդանշան կուղարկի Ռուսաստանի ազատության համար մարտնչողներին և կհարգի Ալեքսեյ Նավալնիի հիշատակը»։