Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նավալնիի մարմինը չեն հանձնում մայրիկին. նրան թույլ չեն տվել մտնել դիահերձարան

Նավալնիի մարմինը չեն հանձնում մայրիկին. նրան թույլ չեն տվել մտնել դիահերձարան
Ռուսաստան
12:46, 19 февраль 2024
Այսօր վաղ առավոտյան դիահերձարան են գնացել մի քանի օր առաջ մահացած ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մայրն ու փաստաբանները, որոնց ներս չեն թողել։ Այս մասին հայտնել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

«Վաղ առավոտյան Ալեքսեյի մայրը և փաստաբանները գնացել են դիահերձարան։ Նրանց ներս չեն թողնում։ Փաստաբաններից մեկին բառացիորեն դուրս են հրել: Հարցին՝ այնտե՞ղ է արդյոք Ալեքսեյի մարմինը, աշխատակիցները չեն պատասխանել»,- հայտնել է նա։

Յարմիշի խոսքով՝ Քննչական կոմիտեն մորն ու փաստաբաններին հայտնել է, որ Նավալնիի մահվան հետաքննությունը երկարաձգվել է։ Թե դեռ որքան է դա ընթանալու՝ հայտնի չէ: Մահվան պատճառը, ինչպես նախկինում, «պարզված չէ»։