Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը ներում է շնորհել ավելի քան 50 դատապարտված կանանց

Պուտինը ներում է շնորհել ավելի քան 50 դատապարտված կանանց
Ռուսաստան
15:00, 08 март 2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 52 դատապարտված կնոջ ներում շնորհելու մասին, այդ թվում՝ նրանց, որոնց հարազատները մասնակցում են հատուկ ռազմական գործողությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է rbc-ն` վկայակոչելով Կրեմլի տարածած հայտարարությունը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 52 դատապարտված կնոջ ներում շնորհելու մասին։ Ներման մասին որոշում կայացնելիս պետության ղեկավարն առաջնորդվել է մարդասիրության սկզբունքներով։ Առաջին հերթին ներում է շնորհվել անչափահաս երեխաներ ունեցող կանանց, հղիներին, ինչպես նաև այն կանանց, որոնց հարազատները մասնակցում են հատուկ ռազմական գործողության»,- ասված է հաղորդագրությունում։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: