Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ի առավելագույն խնդիրն է Ռուսաստանի դեմ 2-րդ ճակատ բացել. Զախարովան՝ Ստոլտենբերգի տարածաշրջանային այցի մասին

ՆԱՏՕ-ի առավելագույն խնդիրն է Ռուսաստանի դեմ 2-րդ ճակատ բացել. Զախարովան՝ Ստոլտենբերգի տարածաշրջանային այցի մասին
Ռուսաստան
15:35, 20 март 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը տարածաշրջան Հարավային Կովկասի հանրապետություններին եվրաատլանտյան ազդեցության գոտի ներքաշելու հերթական փորձն է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը և առանձին անդամ երկրներ այդպիսի փորձեր արել են երկար ժամանակ և համակարգված։ Ստոլտենբերգի այցը հաստատում է, որ այդ ուղղությամբ ակտիվությունն աճել է մի քանի անգամ։

«Բանն այն է, որ Հարավային Կովկասում խնդիրները կարծես նվազել են, բայց Արևմուտքում ո՞ւմ կարող է դա բավարարել»,- ասել է Զախարովան։  

Նա նշել է, որ արևմուտքցիներին հանգիստ չի տալիս այդ պետությունների՝ միմյանց հետ փոխգործակցության փաստը, որն արդեն սկսել է մտնել մոտալուտ խաղաղության համաձայնագրերի հուն։ Նրանց չի բավարարում նաև Ռուսաստանի հետ այս պետությունների հաղորդակցության փաստը՝ հիմնված իրավահավասարության, փոխադարձ հարգանքի վրա և ուղղված տարածաշրջանում գլոբալ խաղաղությանը։ Այստեղից էլ չդադարող փորձերը՝ փչացնելու այդ երկրների հարաբերությունները միմյանց միջև և Ռուսաստանի հետ։

Առավելագույն խնդիրը Անդրկովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է, նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ «Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները Արևմուտքի համար կարմիր լաթ էին, քանի որ դա իսկապես ճանապարհ էր դեպի խաղաղություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և շահերը հաշվի առնելու վրա»,- ասել է Զախարովան։