Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական «Անգարա-A5» հրթիռի արձակումը վերջին պահին չեղարկվել է

Ռուսական «Անգարա-A5» հրթիռի արձակումը վերջին պահին չեղարկվել է
Ռուսաստան
15:54, 09 апрель 2024
Ամուրի մարզում «Վոստոչնի» տիեզերակայանից ռուսական «Անգարա-A5» ծանր հրթիռակրի առաջին արձակումը չեղարկվել է։ «Օրիոն» հրթիռը պետք է արձակվեր 1A հարթակից ապրիլի 9-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին:

Արձակումը չեղարկվել է նախատեսված ժամից մոտ երկու րոպե առաջ, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ «Տրվել է արձակման չեղարկման հրաման։ Աշխատանքի ղեկավարները պետք է պատրաստվեն 24-ժամյա կանգառի»,- ասել է հաղորդավարը հեռարձակման ժամանակ։

«Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Յուրի Բորիսովի խոսքով՝ «Անգարայի» արձակումը ինքնաբերաբար չեղարկվել է կենտրոնական բլոկի օքսիդացման բաքի փչման համակարգի խափանման պատճառով։ Հրթիռի արձակման երկրորդ փորձը նախատեսված է ապրիլի 10-ին, ավելացրել են կորպորացիայում։