Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիան Պուտինին համեմատել է Հիտլերի հետ

Գերմանիան Պուտինին համեմատել է Հիտլերի հետ
Ռուսաստան
14:34, 12 апрель 2024
 Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատերազմն Ուկրաինայի դեմ համեմատել է 1938 թվականին Ադոլֆ Հիտլերի կողմից Չեխոսլովակիայի բռնակցման հետ։ Այս մասին նա ասել է ապրիլի 10-ին պատերազմական ժամանակների բրիտանացի առաջնորդ Ուինսթոն Չերչիլի մասին նոր գրքի շնորհանդեսին, գրում է Bloomberg-ը։ Պիստորիուսի խոսքով՝ Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։ Նա հիշեցրել է, որ նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը նույնպես ասում էր, որ չի պատրաստվում կանգ առնել։

Նա ընդգծել է, որ Եվրոպան պետք է պատրաստվի Ռուսաստանի լայնածավալ հարձակմանը։ Նրա խոսքով՝ պետք է բանակը բերել այնպիսի վիճակի, որ կարողանա պաշտպանվել։ Պիստորիուսը նշել է, որ եկել է ժամանակը որոշելու՝ ուզո՞ւմ է արդյոք Եվրոպան պատրաստվել Պուտինի սպառնալիքի նյութականացմանը, թե՞ «նրա համար հեշտացնել խնդիրը»: