Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը վետո է դրել տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու մասին ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի վրա

Ռուսաստանը վետո է դրել տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու մասին ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի վրա
Ռուսաստան
14:30, 25 апрель 2024
 Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևի նախագիծը՝ տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու մասին. նախագիծը պատրաստել էին ԱՄՆ-ն ու Ճապոնիան: Այս մասին հաղորդվում է ՄԱԿ-ի կայքում։ Բանաձևին աջակցել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամ երկրներից 13-ը։ Չինաստանը ձեռնպահ է մնացել քվեարկությունից։

Բանաձևի նախագծում, ինչպես նշում է ՄԱԿ-ը, ասվում էր, որ միջուկային պայթյունը կամ տիեզերքում զանգվածային ոչնչացման ցանկացած այլ զենքի կիրառումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ բոլոր երկրների համար։

Բանաձևի հեղինակները կոչ են արել չմշակել միջուկային զենք կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքեր, որոնք նախատեսված են Երկրի շուրջ ուղեծրում տեղակայելու համար։

Փաստաթղթում նաև կոչ կա «ակտիվորեն օժանդակելու տիեզերական տարածածության խաղաղ օգտագործման հասնելու նպատակին և կանխելու սպառազինությունների մրցավազքը տիեզերական տարածածությունում»: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բացատրել է, որ Ռուսաստանը վետո է դրել բանաձևի վրա, քանի որ «մեր առաջարկած սկզբունքային փոփոխություններն անտեսվել են»։