Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ԱԳՆ-ն «ափսոսում» է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են հրապարակավ քննադատել ՀԱՊԿ-ին

ՌԴ ԱԳՆ-ն «ափսոսում» է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են հրապարակավ քննադատել ՀԱՊԿ-ին
Ռուսաստան
15:30, 25 апрель 2024
 Մոսկվան «ափսոսում է», որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին թույլ տալ հրապարակային քննադատություն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀԱՊԿ-ի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ «Ոչ միայն քննադատություն... Քննադատել կարելի է և պետք է, բայց մենք խոսում ենք անհիմն քննադատության մասին։ Դա այն դեպքում, երբ կազմակերպության քարտուղարությունը հրապարակավ հաստատել է հանրապետության նկատմամբ բոլոր պարտավորությունների պահպանումը ՀԱՊԿ կանոնադրական նպատակներին և սկզբունքներին լիովին համապատասխան»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ կազմակերպությունը «30 տարի ապացուցել է իր արդյունավետությունը Հարավային Կովկասում»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Ադրբեջանի և Հայաստանի սահմանին «Եվրամիության առաքելության իրական դրդապատճառներին երբեք չի կասկածել»։ Նա հայտարարել է, որ այս առաքելությունը նախատեսված է տարածաշրջանում լրտեսական գործունեություն ծավալելու համար։

«Ինչ վերաբերում է ԵՄ առաքելության գործունեությանը, մենք երբեք չենք կասկածել դրա իրական էությանը։ Սա լրտեսական գործունեություն ծավալելու խնդիր է։ Մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։