Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ–ից Հայաստանի դուրս գալն ազգային շահերից չի բխի. Զախարովա

ՀԱՊԿ–ից Հայաստանի դուրս գալն ազգային շահերից չի բխի. Զախարովա
Ռուսաստան
12:07, 16 март 2024
Ռուսաստանը Հայաստանի հետ շփումներում նախազգուշացնում է հակառուսական քաղաքականության մեջ ներքաշվելու ռիսկերի մասին:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հայաստանի հետ հարաբերություններում ՌԴ մտադրությունների անկեղծության վերաբերյալ կասկածներին պատմական պատասխան կա. Ռուսաստանը բազմիցս օգնության է եկել»,- ասել է Զախարովան:

Զախարովայի խոսքով՝ ոչ մի դեպքում պետք չէ խաղալ, տրվել արևմտյան սցենարներով հերթական բեմադրության գայթակղությանը.
«ՀԱՊԿ–ից Հայաստանի դուրս գալը ազգային շահերից չի բխի»,- ասել է Զախարովան: