Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վերջնագրային և վիրավորական հռետորաբանություն». այսպես է որակել Մոսկվան ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի հայտարարությունները

«Վերջնագրային և վիրավորական հռետորաբանություն». այսպես է որակել Մոսկվան ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի հայտարարությունները
Ռուսաստան
18:08, 13 март 2024
Մոսկվային տագնապեցնում է Հայաստանի ղեկավարության վերջնագրային, իսկ երբեմն էլ վիրավորական հռետորաբանությունը ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Միաժամանակ, մենք երբեք կասկածի տակ չենք դրել որևէ պետության ինքնիշխան իրավունքը՝ որոշելու իր արտաքին քաղաքական կուրսը։ Դա լիովին վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին։ Հայաստանի կողմից ներկայիս կուրսի շարունակությունը կարող է հասցնել անդառնալի վնաս Մոսկվայի և Երևանի միջև գոյություն ունեցող դաշնակցային հարաբերություններին։ 

ՀԱՊԿ-ը երկրներ են, պետություններ և մարդիկ, որոնք տասնամյակների ընթացքում ձևավորել են հենց այն անվտանգությունը, որն ապահովել է խաղաղություն ու կայունություն հսկայական տարածքում»,- ասել է Զախարովան։