Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանն Ուկրաինայի տարածքում ոչ թռիչքային գոտի ստեղծելու այլ երկրների ցանկացած փորձ կդիտարկի որպես մասնակցություն պատերազմին. Պուտին

Ռուսաստանն Ուկրաինայի տարածքում ոչ թռիչքային գոտի ստեղծելու այլ երկրների ցանկացած փորձ կդիտարկի որպես մասնակցություն պատերազմին. Պուտին
Ռուսաստան
20:14, 05 март 2022
Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում ոչ թռիչքային գոտի ստեղծելու այլ երկրների ցանկացած փորձ կդիտարկի որպես մասնակցություն ռազմական գործողություններին։ Այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Այժմ մենք լսում ենք, որ պետք է ոչ թռիչքային գոտի ստեղծել Ուկրաինայի տարածքի վրա։ Դա հնարավոր չէ անել Ուկրաինայի տարածքում, կարելի է միայն ինչ-որ հարևան պետությունների տարածքում։ Բայց այդ ուղղությամբ ցանկացած շարժում մենք կդիտարկենք որպես մասնակցություն այն երկրի զինված հակամարտությանը, որի տարածքից սպառնալիքներ են ստեղծվելու մեր զինծառայողների համար», - ասել է Պուտինը։