Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենը նամակ է հղել Կոնգրեսին՝ Թուրքիային F-16 ինքնաթիռների «անհապաղ» վաճառքի վերաբերյալ

Բայդենը նամակ է հղել Կոնգրեսին՝ Թուրքիային F-16 ինքնաթիռների «անհապաղ»  վաճառքի վերաբերյալ
ԱՄՆ
11:01, 25 январь 2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Կոնգրեսի առանցքային կոմիտեների ղեկավարներին, որում տեղեկացրել է Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքի վերաբերյալ պաշտոնական ծանուցման գործընթացը սկսելու մտադրության մասին, հենց որ Անկարան ավարտի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը։

Սենատի արտաքին հարաբերությունների և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեների բարձրագույն հանրապետական և դեմոկրատ անդամներին ուղղված նամակում Բայդենը Կոնգրեսին կոչ է արել «անհապաղ» հավանություն տալ վաճառքին։

Մինչ այս Սպիտակ տունը նամակ է հղել Կոնգրեսի անդամներին՝ կոչ անելով հավանություն տալ Թուրքիային F-16 ինքնաթիռների և արդիականացման համար համալիրների վաճառքին 20 միլիարդ դոլար արժողությամբ։