Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտունիում ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում

Մարտունիում ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում
---
15:17, 12 август 2021
ԱՀ Մարտունի քաղաքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի պետ Ալեքսանդր Սաղյանը:
«Այս պահի դրությամբ ասֆալտապատվում են Գարեգին Նժդեհ, Կ.Ավանեսյան, Վ.Խաչատրյան փողոցները։ Աշխատանքները սկսվել են դեռևս 2019թվականի վերջին։Մինչ գործընթացի մեկնարկը՝ կատարվել են նախապատրաստական աշխատանքներ՝ հին եզրաքարերի ապամոնտաժում, մարմարե եզրաքարերի տեղադրում, սելավատար համակարգի կառուցում, ճանապարհաշերտի հարթեցում, խճապատում, մայթերի ասֆալտապատում,հենապատերի և ցանկապատերի կառուցում։ Այժմ կատարվում են ճանապարհի երթևեկելի մասի առաջին շերտի կառուցման աշխատանքներ»,- նշեց Ա. Սաղյանը:Ասֆալտապատումն իրականացվում է պետական միջոցներով, կապալառու կազմակերպությունն է «Ճանշին» ՓԲԸ֊ն։