Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հավանության է արժանացել 15 սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտ

Հավանության է արժանացել 15 սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտ
Հայաստան
11:03, 01 июль 2021
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ Արարատի մարզից ներկայացված ևս 15 ծրագրային հայտ:

Հաստատված ծրագրերն են․

Նոր Կյանք - Համայնքի Պարույր Սևակ փողոցի ոռոգման ցանցի կառուցում

Այգեզարդ - Համայնքի Ա. Ղարիբյանի փողոցի մասնակի ասֆալտապատում

Այգեզարդ- Համայնքի համայնքապետարանի շենքի հարակից տարածքի և զբոսայգու բաեկարգում

Այգեզարդ - Համայնքի բասկետբոլի, թենիսի դաշտերի կառուցման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ

Վեդի - Համայնքի Արարատյան 36, 38, 40, 42, Գայի 5, 7, 9 և Կասյան 26/14, 26/15 ԲԲՇ-ների բակերի ասֆալտապատում և բարեկարգում

Ռանչպար - Համայնքի գազիֆիկացում

Գոռավան - Համայնքի Գոռ Իշխան փողոցի ասֆալտապատման աշխատանքներ

Բաղրամյան - Համայնքի ոռոգման ցանցի վերակառուցում

Մասիս ք. - Համայնքի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքներ

Մասիս ք. - Համայնքի նախկին մարզադպրոցի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, քաղաքային կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ների մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքներ

Ջրաշեն - Համայնքի Գրիբոեդով, Ֆ. Գևորգյան և Գ. Հաջոյան փողոցների ասֆալտապատման աշխատանքներ

Մարմարաշեն - Համայնքի փողոցների արտաքին լուսավորության կառուցման աշխատանքներ

Հովտաշատ - Համայնքի Հ. Բաղրամյան 57/1 հողամաս հասցեում պոլիկլինիկայի կառուցում

Բարձրաշեն - Համայնքի Մ. Մաշտոց փողոցի ասֆալտապատում

Արարատ - Ներհամայնքային փողոցների ասֆալտապատում (Կայարանային փ., Կայարանային նրբ., Գայի փ. հատված, Իսակով փ., Իսահակյան փ. հատված, Շ. Գրիգորյան փ, Սայաթ-Նովա փ., Օղակաձև փ., Արարատյան փ., Պ. Սևակ փ. հատված, Հաղթանակի փ. հատված, Րաֆֆի փ. հատված, Թևոսյան փ., Կոլխոզնիկների փ. հատված)

Նշենք, որ այս տարի սուբվենցիաներ ստանալու համար մարզից ներկայացվել է 80 ծրագրային հայտ, որից այս պահի դրությամբ հաստատվել է 32-ը, 7-ը՝ պայմանով: