Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջրականից հայտնաբերվել է ևս 4 աճյուն

Ջրականից հայտնաբերվել է ևս 4 աճյուն
---
19:42, 29 сентябрь 2021
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Ջրականից հայտնաբերվել է ևս 4 աճյուն:

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։

Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 4 հայ զինծառայողի աճյուն:

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1677 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։