Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կանցնեմ վրովդ` կիմանաս». ընդդիմադիրները վախեցնում էին Շիրակի մարզում իրենց ճանապարհը փակած գերեվարվածի հարազատին

Շիրակցի գերեվարավածների հարազատներն այսօր` մայիսի 8-ին, փակել էին ընդդիմության հիմնած` «Դիմադրության շարժման» մասնակիցների մուտքը դեպի Շիրակի մարզ: Գերիների հարազատները երթի մասնակիցներից պահանջում էին վերադարձնել իրենց գերեվարված հարզատներին և բողոքում էին, որ ընդդիմադիր պատագամավորները չեն զբաղվում գերիներին հայրենադարձնելու հարցով:

Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժման մասնակիցներն ավտոերթով մեկնել են Գյումրի` անհնազանդության ակցիաները շարունակելու միտումով: 

Ընդդիմադիրներից ոմանք, Շիրակի մարզի ճանապարհին հանդիպելով գերեվարվածների հարզատներին, փորձեցին ճեղքելով անցնել ճանապարհը, իսկ  «Դիմադրության» շարժման  մասնակիցներից մեկն էլ հակադարձելով իրենց ճանապարհը փակած տղամարդկանց` բղավեց. «Ձեր ասածը ո՞րն ա»:

Գերեվարված զինծառայողների հարազատներից մեկը պատասխանեց. «Մի՛ մտեք Շիրակի մարզ»:

Այս խոսքից «Դիմադրության շարժման» մասնակիցը ագրեսիվ տոնայնությամբ բղավեց. «Դու ով ես, որ ինձ ասես՝ ես որ մարզ մտնեմ, ես էս երկրի մեջ ուրդե ուզեմ կեթամ: Դու ով ես վաբշե, կանցնեմ վրովդ` կիմանաս»:

Նշենք, որ մինչ ոստիկանությունը բացում էր երևան Գյումրի մայրուղու Հոռոմ գյուղի հատվածը, գերիների հարզատները փակեցին Գյումրի ու Ազատան տանող ճանապարհները: