Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին Երևան. Հայկ Մարության

Մեր պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին Երևան. Հայկ Մարության
Տնտեսություն
14:10, 14 июль 2021
Մեր պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ, որտեղից էլ նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան. ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
 
«Ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը:
 
Ավտոբուսները Երևան կհասնեն նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերին:
 
Բարի երթ»,- գրել է Մարությանը: