Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր գործընկերները մեծ եռանդով աշխատում են՝ մեր պատվիրած ավտոբուսները ժամանակին Երեւան հասցնելու համար․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ժոնգտոնգ գործարանի մեր գործընկերները մեծ եռանդով աշխատում են՝ մեր պատվիրած ավտոբուսները ժամանակին Երեւան հասցնելու համար:

Հիշեցնեմ, որ 211 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների մատակարարումը կսկսվի այս տարվա աշնանը: Եվս 100 բարձրակարգ ավտոբուս նախատեսում ենք ունենալ հաջորդ տարվա առաջին կեսին:

Շարունակում ենք երևանցիներին մեր խոսք տված ծրագրերի կատարումը»: