Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր պատվիրած 211 ավտոբուսները Երևանում կլինեն այս տարվա աշնանը. Մարության

Մեր պատվիրած 211 ավտոբուսները Երևանում կլինեն այս տարվա աշնանը. Մարության
---
12:27, 05 июнь 2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրել է.

Մեր գործընկերներն ամբողջ թափով աշխատում են՝ ժամանակին մատակարարելու համար մեր պատվիրած 211 ավտոբուսները:

Մեքենաշինական գործարանից ուղարկված լուսանկարներում հենց Երեւանի համար պատրաստվող ավտոբուսներն են: 

Ավտոբուսների բրենդինգը՝ սկսած արտաքին տեսքից, մինչեւ ուղեսրահի դետալները, արվում է մեր պատվիրած նյութերով, գույներով ու այլ չափորոշիչներով: 

Հիշեցնեմ, որ ըստ պայմանագրի,  ավտոբուսները Երեւանում կլինեն այս տարվա աշնանը: Այնպես որ, մեր խոստացած ժամանակացույցով տրանսպորտի արմատական ռեֆորմը առաջ ենք տանում: