Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտանեկան, սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը նվազել է, կենսաթոշակառուներինը՝ աճել, աճել է նաև կենսաթոշակի միջին ամսական չափը

Ընտանեկան, սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը նվազել է,  կենսաթոշակառուներինը՝ աճել, աճել է նաև կենսաթոշակի միջին ամսական չափը
Տնտեսություն
16:48, 27 февраль 2024
ՀՀ-ում 2021 թվականի համեմատ  2022 թվականին աճել է ընդհանուր կենսաթոշակառուների թվաքանակը՝ կազմելով  468 հազար   750 մարդ, որը կազմում է բնակչության ընդհանուր թվաքանակի 15.7 տոկոսը։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից (Պարենային ապահովություն և աղքատություն, 2023թ. հունվար-դեկտեմբեր)։ 

2019-ին ընդհանուր կենսաթոշակառուների թիվը կազմում էր 466 հազար 580, 2020-ին՝  466 հազար 997, 2021-ին՝  465   հազար 651 մարդ։ Աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմում է 466 հազար 448 մարդ, որոնց թիվը  2019-2021 թթ. համեմատ աճել է։  

 Կոմիտեն 2023 թվականի տվյալները կամփոփի  այս տարվա հունիսին։  

2022-ին, ըստ ՎԿ-ի տվյալների,  ՀՀ-ում կա 193 հազար 86 հաշմանդամ, որը   բնակչության թվաքանակի 6,5 տոկոսն է։ Կենսաթոշակի միջին ամսական չափը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 46  հազար 629 դրամ, որը նախորդ տարիների համեմատ աճել է. մասնավորապես 2019-ին կենսաթոշակի ամսական չափը կազմում էր 40  հազար 424  դրամ, 2020-ին՝ 43 հազար  983  դրամ, 2021-ին՝ 43 հազար  677 դրամ։  

ՎԿ-ի տվյալներով՝ նախորդ տարիների համեմատ 2022-ին նվազել է ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների  թվաքանակը՝ կազմելով 51 հազար 33 ընտանիք. 2019-ին այդ թիվը կազմում էր 61 հազար   400, 2020-ին՝ 61 հազար 727, 2021-ին՝   57 հազար 682 ընտանիք։ Սոցիալական նպաստ ստացող ընտանիքների քանակը նույնպես 2021-ի տվյալի համեմատ կրճատվել է՝ կազմելով 21 հազար 715 ընտանիք. 2019-ին հիշյալ ընտանիքների թիվը 24 հազար 797 էր, 2020-ին՝   25 հազար 200, 2021-ին՝  24 հազար 646։ Նախորդ երեք տարիների համեմատ 2022-ին աճել է մասնավորապես  երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացող ընտանիքների քանակը՝ կազմելով 35 հազար 929 ընտանիք. 2019-ին նման նպաստ ստացող ընտանիքների թվաքանակը 35 հազար 363 էր, 2020-ին՝ 35 հազար 876, 2021-ին՝  34 հազար 221։ Մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափը 2019-2022 թթ. կազմել է 31 հազար  350 դրամ։ 
 
Հ. Մ.