Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնաճը զսպելու համար ամեն ինչ անում ենք. Այն չունի ներքին արհեստական խթաններ. ՀՀ վարչապետ

«Կենտրոնական բանկը և նաև կառավարությունն ամեն ինչ անում են, որ գնաճը զսպող քաղաքականություն վարվի, բայց մյուս կողմից՝ մենք հանգիստ ենք, որովհետև 2019 թվականին մենք գնանկումով ունեցանք եվրոպական տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճը: Մենք գնաճի ներքին արհեստական խթաններ չունենք, այսինքն՝ մեր բոլոր գնաճային երևույթներն արտաքին ազդեցության հետևանք են»,- այսօր՝ փետրվարի 3-ին, Կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ աշխատատեղերի ավելացումը իրենց որդեգրած քաղաքականության արդյունք է. «Սա համահարթ եկամտային հարկի անցնելու քաղաքականության արդյունք է»: 

Մանրամասն՝ տեսանյութում: