Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սրա մասին պետք էր ժամանակին մտածել. արտահանման առյուծի բաժինը չպետք է միայն Ռուսաստանով սահմանափակվեր». Րաֆֆի Մխչյան

«Սրա մասին պետք էր ժամանակին մտածել. արտահանման առյուծի բաժինը չպետք է միայն Ռուսաստանով սահմանափակվեր». Րաֆֆի Մխչյան
Տնտեսություն
20:23, 07 март 2022
Ամեն ինչ կանգ է առել այս պահի դրությամբ․ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի արտահանողների միության ղեկավար Րաֆֆի Մխչյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ հետևանքներ ու խնդիրներ է արդեն առաջացրել ռուս-ուկրաինական պատերազմը արտահանման ծավալների վրա։

«ՌԴ ստոպ է տրված սաղ գործերը։ Պայմանագրերը դադարեցված են, որովհետև հիմնականում մենք ռուբլիով էինք արտահանում և ռուբլու պատճառով թերևս կանգ է առել ամեն ինչ»,- ասաց Րաֆֆի Մխչյանը՝ հավելելով, որ «այլ երկրներ արտահանելու հետ կապված խնդիրներ չկան»։

Հայաստանի արտահանողների միության ղեկավարի խոսքով, եթե ռուս-ուկրաինական պատերազմը երկարի, ապա շատ վատ հետևանքներ կունենա Հայաստանի համար։

«Սրա մասին պետք էր ժամանակին մտածել։ Արտահանման առյուծի բաժինը չպետք է միայն Ռուսաստանով սահմանափակվեր»,- ասաց Րաֆֆի Մխչյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: