Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմի ազդեցությունն իհարկե բացասական կլինի, արտահանումների, տրանսֆերտների, ներմուծումների, ճամփորդությունների մասով խնդիրներ կլինեն. Արթուր Խաչատրյան․ տեսանյութ

«Ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունն իհարկե բացասական կլինի,արտահանումների, տրանսֆերտների, ներմուծումների, ճամփորդությունների մասով խնդիրներ կլինեն»,- խոսելով այն մասին, թե ռուս-ուկրաինական պատերազմն ինչպիսի ազդեցություն կունենա Հայաստանի վրա, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ով որ կասի, թե ինչ հանգուցալուծում կունենա ռուս-ուկրաինական պատերազմը նրա հետ սուրճ կխմի, այս համատեքսոտւմ հարցին, թե իր գործընկեր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան գրառում է արել և ասել, որ Ուկրաինան կպարտվի, չի պատրաստվում արդյոք նրա հետ սուրճ խմել։

«Արթուր Ղազինյանի հետ իհարկե պարբերաբար սրճում եմ, բայց Արթուր Ղազինյանը խոսել է պատերազմի գլոբալ ավարտի մասին։ Բայց Ռուսաստանը հայտարարել է դեմիլիտարիազացիայի և դենացիֆիկացիայի մասին։ Հիմա, թե ինչ ծավալների դա կարող է լինել, որտեղ է Ռուսաստանը պատրաստ կանգնել, ինչ դիմադրություն ցույց կտա Ուկրաինան, որովհետև, եթե ամեն ինչ այդքան պարզ լինի, նրանք չեն բանակցի»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա նաև չցանկացավ պատասխանել Արթուր Ղազինյանի գրառման մասին այլ հարցերի՝ նշելով, որ կծանոթացնի լրագրողներին Ղազինյանի հետ, որին կուղղեն հարցերը։