Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՆԱ աճի ցուցանիշն այս տարվա համար կանխատեսված 1,6 տոկոսից վերանայվել է 4,9 տոկոս․ ԿԲ նախագահ

ՀՆԱ աճի ցուցանիշն այս տարվա համար կանխատեսված 1,6 տոկոսից վերանայվել է 4,9 տոկոս․ ԿԲ նախագահ
Տնտեսություն
17:29, 14 июнь 2022
2022թ․ մայիսին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել է 9 տոկոս։ 12 ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 8․4 տոկոս։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ միջազգային համաշխարհային գնաճային միջավայրն ընդլայնվում է և արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը դեռևս պահպանվում է։

«2022թ․-ի երկրորդ եռամսյակում պահպանվում է ՀՀ տնտեսության բարձր ակտիվությունը։ Միջազգային այցելուների զգալի ներհոսքը և ներքին մասնավոր ծախսերի աճը նպաստում են ծառայությունների ճյուղի և ամբողջական պահանջարկի ավելացմանը։ ՀՀ ծառայությունների արտահանման էական աճը և ֆինանսական ներհոսքը նպաստում է նաև արժութային շուկայում դրամի արժևորմանը։

Գնահատվում է, որ առաջիկայում վերջինս դրական ազդեցություն կփոխանցի ներքին գնաճային միջավայրի թուլացման ուղղությամբ»,-հավելեց ԿԲ նախագահը։

Մարտին Գալստյանի կանխատեսմամբ՝ 12-ամսյա գանճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին․ «ՀՆԱ աճի ցուցանիշն այս տարվա նախկինում կանխատեսված 1,6 տոկոսից վերանայվել է 4,9 տոկոս, ինչին նպաստել են արդյունաբերության ճյուղի, շինարարության և ծառայությունների ցուցանիշների վերանայումը»։