Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երրորդ եռամսյակում ամենաարագն աճել է շինարարության ոլորտը՝ 19.9%-ով. Բաբկեն Թունյան

Երրորդ եռամսյակում ամենաարագն աճել է շինարարության ոլորտը՝ 19.9%-ով. Բաբկեն Թունյան
Տնտեսություն
20:07, 22 ноябрь 2022
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, վկայակոչելով Վիճակագրական ծառայության տվյալները, գրել է, որ տնտեսական աճն արագացել է. այս մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում:


«2022 թվականի 3-րդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 14.8%-ով: Տարվա ընթացքում աճն արագացել է. առաջին եռամսյակում այն 8.7% էր, երկրորդում՝ 13%: Երրորդ եռամսյակում ամենաարագն աճել է շինարարության ոլորտը՝ 19.9%-ով: Առևտրի և ծառայությունների ոլորտն աճել է 19.1%-ով, արդյունաբերությունը՝ 11.1%-ով:Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0.1%-ով»,-գրել է Բաբկեն Թունյանը: