Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Դավիթ Բալայանի կայացրած վճռի դեմ դատախազության բողոքը պատրաստ է, մոտ օրերս կուղարկվի Վերաքննիչ դատարան․ Գոռ Աբրահամյան

Դատավոր Դավիթ Բալայանի կայացրած վճռի դեմ դատախազության բողոքը պատրաստ է, մոտ օրերս կուղարկվի Վերաքննիչ դատարան․ Գոռ Աբրահամյան
Իրավունք
17:47, 07 июль 2021
Գլխավոր դատախազությունն ստացել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի արդարացման դատավճիռը։ Դատավոր Դավիթ Բալայանի կայացրած վճիռն արդեն ուսումնասիրվել է և մոտ օրերս բողոք կներկայացվի Վերաքննիչ քրեական դատարան։  Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։ Նա Նիկոլ Փաշինյանին ուղղված հետևյալ հայտարարությունն էր արել․ «․․․ եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»։ 

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը չէր ընդունել իրեն մեղսագրված մեղադրանքն ու ասել էր՝  որպես քաղաքական գործիչ քաղաքական հայտարարություն է արել։