Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը կբողոքարկի դատավոր Բալայանի կայացրած Արամ Հարությունյանի արդարացման վճիռը․ Գոռ Աբրահամյան

Դատախազությունը կբողոքարկի դատավոր Բալայանի կայացրած Արամ Հարությունյանի արդարացման վճիռը․ Գոռ Աբրահամյան
Իրավունք
12:32, 02 июль 2021
Դատավոր Դավիթ Բալայանն օրերս արդարացրեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, որը մեղադրվում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դեմ հնչեցրած բռնության կոչի համար։  

Civic.am-ի հետ զրույցում գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշեց, որ դատավորի կայացրած վճռի դեմ բողոք է տարվելու Վերաքննիչ քրեական դատարան։ 

Գոռ Աբրահամյանի խոսքով դատավճիռը կուսումնասիրվի, եթե ակնհայտ ապօրինի որոշում է և դիտավորություն կա՝ ապա կարգապահական վարույթ կհարուցվի։ 

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին ուղղված հետևյալ հայտարարությունն էր արել․ «․․․ եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»։ 

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը չէր ընդունել իրեն մեղսագրված մեղադրանքն ու ասել էր՝  որպես քաղաքական գործիչ քաղաքական հայտարարություն է արել։