Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը ևս ազատ արձակվեցին․ ՀԺ

Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը ևս ազատ արձակվեցին․ ՀԺ
Իրավունք
17:21, 10 декабрь 2021
Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն այսօր դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին: 

Նշենք, որ երեկ Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։

Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ էլ ազատ արձակվեց նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը: 

Հիշեցնենք, որ Մեղրի համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության ցուցակով պատգամավոր ընտրված Մխիթար Զաքարյանը կալանավորվել է հուլիսի 13-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Սիսիան համայնքի նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության ցուցակով պատգամավոր ընտրված Արթուր Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 18-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):


Աղբյուր՝ armtimes.com