Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անահիտ Անտոնյանը նշանակվել է Կոտայքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Անահիտ Անտոնյանը նշանակվել է Կոտայքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Իրավունք
18:21, 11 январь 2022
Նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 11-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 7-ի ԲԴԽ-2-Ո-3 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անահիտ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:


Անտոնյանը նախկինում զբաղեցրել է Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության պետի պաշտոնը։