Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուսինե Ավետյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Լուսինե Ավետյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
17:11, 14 март 2022
Տեղեկացնում եմ, որ այսօր Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի և 326-րդ հոդվածի հատկանիշներով, որը կրկին կապված է 2021թ. Աժ ընտրությունների հետ։ Այս մասին գրել է Լուսինե Ավետյանի պաշտպան՝ Գայանե Պապոյանը։

Հիշեցնենք, որ Լուսինե Ավետյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա նախընտրական շրջանում կազմակերպել է Առուշ Առուշանյանի հանդիպումը Քարահունջ բնակավայրի մի շարք բնակիչների հետ, ովքեր նրանից տարբեր խնդիրների լուծման համար դրամական աջակցություն էին խնդրել: Այնուհետև նրանց Գորիս համայնքի ղեկավարի որոշման հիման վրա տրամադրվել է 100.000-ական ՀՀ դրամ։