Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը քննում է ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը քննում է ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանին կալանավորելու միջնորդությունը
Իրավունք
15:32, 03 май 2022
Երեւանի ընդհանուր իրավասության Աջափնյակի դատարանը քննում է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Վարդանյանի փաստաբանը՝ Բենիկ Գալստյանը։

Նա նշեց, որ նոյեմբերի 9-ի դեպքերի հետ կապված Վարդանյանին մեղադրանք առաջադրվել էր, հիմա մեղադրանքը փոփոխել են եւ արդեն երրորդ անգամ կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում «Հայաստան» դաշինքի ՀՅԴ-ական փորձագետ Գերասիմ Վարդանյանը մեղադրյալ է նաեւ զգալի չափով թմրանյութ պահելու գործով, բացի դա՝ նա մեղադրվում է նոյեմբերի 9-ի անկարգություններին մասնակցելու համար