Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Դիանա Հովհաննիսյանը կքննի Սեյրան Օհանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի գույքի բռնագանձման դատախազության պահանջը

Դատավոր Դիանա Հովհաննիսյանը կքննի Սեյրան Օհանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի գույքի բռնագանձման դատախազության պահանջը
Իրավունք
18:19, 30 май 2022
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից  ապօրինի գույքի բռնագանձման դատախազության պահանջը կքննի դատավոր Դիանա Հովհաննիսյանը։ 

Ըստ դատական տեղեկատվական համակարգի տվյալների՝ Սեյրան Օհանյանի հետ փոխկապակցված անձինք են նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, Աննա Բադալյանը և Ժակ Պիեռ Ֆովոն։  

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն այսօր՝ մայիսի 30-ին, Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Ս. Օհանյանից և նրա հետ փոխկապակցված թվով 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1.092.538.513 ՀՀ դրամ։

Նշենք, որ Սեյրան Օհանյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, հայտարարել էր, որ Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չի տիրապետել և չի տիրապետում։