Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 67 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 67 դեպք
Իրավունք
11:40, 13 июль 2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 12-13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 20, հարկերից խուսափելու՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ընտանեկան բռնության, ֆիզիկական ներգործության ու մարդու թրաֆիքինգի կամ շահագործման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: