Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թմրամիջոցներ իրացնելու և ծառայողական լիազորությունները չարաշահելու գործով մեղադրյալ 4 քննիչների ղեկավարները՝ Արաբկիրի քննչական բաժնի պետը և 2 տեղակալներն ազատվել են պաշտոններից

Թմրամիջոցներ իրացնելու և ծառայողական լիազորությունները չարաշահելու գործով մեղադրյալ 4 քննիչների ղեկավարները՝  Արաբկիրի քննչական բաժնի պետը և 2 տեղակալներն ազատվել են պաշտոններից
Իրավունք
12:47, 02 июнь 2023
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից նախօրեին ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանը և Արմեն Մուրադյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից։ 

ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը գործուղվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ ստորաբաժանման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

Նշենք, որ Civic.am-ի տեղեկություններով՝ վերոնշյալ պաշտոնազրկումները կապ ունեն երեկ 4 քննիչների ձերբակալման հետ։ Վերջիններս նույն բաժնի քննիչներն են։ Նշենք, որ երեկ Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի 4 քննիչ է ձերբակալվել, նախաձեռնվել է քրեական վարույթ թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահելու, անցնելու հատկանիշներով:

Գործով նախաքննությունն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը: