Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով

Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով
Իրավունք
16:25, 05 июнь 2023
ԲԴԽ հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվող նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի գործով նիստի ժամանակ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը բավարարեց։

Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով՝ 3 ամիս ժամկետով։