Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նորքի զինված խմբի» գործով դատական նիստը հետաձգվեց․ ամբաստանյալներցի մեկը չէր ներկայացել նիստին. Տեսանյութ

«Նորքի զինված խմբի» գործով դատական նիստը հետաձգվեց․ ամբաստանյալներցի մեկը չէր ներկայացել նիստին. Տեսանյութ
Իրավունք
11:47, 25 июнь 2021
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ պետք է շարունակվեր «Նորքի զինված խմբի» գործով դատական նիստը, սակայն ամբաստանյալներից Արման Առաքելյանը չէր ներկայացել դատական նիստին։

Դատավորը նշեց, որ այս անգամ ամբաստանյալի անհարգելի չներկայանալու պատճառով բերման ենթարկելու մասին որոշում չի կայացնի, քանի որ վերջինս պատշաճ կերպով մասնակցել է դատական նիստերին։ 

Նիստը հետաձգվեց և նշանակվեց հուլիսի 2-ին, ժամը 10-ին։