Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաշվարկային փաստթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի խնդիրների վերաբերյալ

Հաշվարկային փաստթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի խնդիրների վերաբերյալ
Պաշտոնական
16:19, 14 июль 2021
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման
էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային
փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ:

Հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ կառավարության
05․10․2017թ․ N1257-Ն որոշման N3 հավելվածի դրույթները, մինչև ծրագրային համակարգի խնդրի
ամբողջական կարգավորումը, հարկ վճարողներին առաջարկվում է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու
անհնարինության դեպքում՝ ՀՀ տարածքում ապրանքի մատակարարումը (առաքումը, տեղափոխումը) պարտադիր
կարգով իրականացնել թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված և կնիքի
առկայության դեպքում՝ կնքված) այլ ուղեկցող հաշվարկային փաստաթղթերով։ Նշված փաստաթղթերը պետք է
պարունակեն Օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան հաշվարկային փաստաթղթերում ներառվող
տվյալները, բացառությամբ՝ հաշվարկային փաստաթղթի սերիայի և համարի:

Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման ծրագրային համակարգի խնդիրների
վերացման վերաբերյալ հարկային մարմինը կտարածի լրացուցիչ հաղորդագրություն:

Հարկ է նկատի ունենալ, որ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանումը վերացնելուց հետո,
երկու աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողը նախկինում դուրս չգրված և թղթային կրիչի վրա լրացված
ուղեկցող փաստաթղթի փոխարեն էլեկտրոնային եղանակով դուրս է գրում հաշվարկային փաստաթուղթ, որտեղ
«Լրացուցիչ տվյալներ» դաշտում նշում է նախկինում դուրսգրման փորձի կատարման ժամանակը (րոպեն, ժամը,
օրը, ամիսը, տարեթիվը), այնուհետև էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում և դուրս է գրում:

Հարկային մարմինը հորդորում է խստագույնս առաջնորդվել վերը նշվածով` բացառելով
չփաստաթղթավորման դեպքերը և իրացման շրջանառությունների թերհայտարարագրումը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին