Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակոբ Արշակյանը ստորագրել է Վահագն Խաչատուրյանին 7 տարի ժամկետով ՀՀ նախագահ նշանակելու՝ ԱԺ որոշումը

Հակոբ Արշակյանը ստորագրել է Վահագն Խաչատուրյանին 7 տարի ժամկետով ՀՀ նախագահ նշանակելու՝ ԱԺ որոշումը
Պաշտոնական
13:35, 03 март 2022
ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը ստորագրել է Վահագն Խաչատուրյանին՝ 7 տարի ժամկետով ՀՀ նախագահ նշանակելու՝ ԱԺ որոշումը:

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 124-126-րդ հոդվածների և  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139֊րդ հոդվածի՝

Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է,

Վահագն Խաչատուրյանին ընտրել Հանրապետության նախագահ՝ յոթ տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի պատգամավորները քվեարկության երկրորդ փուլով ՀՀ նախագահի պաշտոնում ընտրեցին Վահագն Խաչատուրյանին։

Հիշեցնենք՝ Վահագն Խաչատուրյանն առաջին փուլով չէր ընտրվել նախագահի պաշտոնում։ Նրա ընտրության համար հարկավոր էր 81 ձայն, ինչն ապահովել հնարավոր չէր եղել: